Մասնակիորեն վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը


Մասնակիորեն վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

  • 07-02-2023 18:59:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մասնակիորեն վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: Այս մասին իրազեկում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
 
Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը:
 
«Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն