ԱՄՆ Սենատի միջազգային կոմիտեի ղեկավար Մենենդեսը հավանություն է տվել Հունաստանին F-35-ի մատակարարմանը


ԱՄՆ Սենատի միջազգային կոմիտեի ղեկավար Մենենդեսը հավանություն է տվել Հունաստանին F-35-ի մատակարարմանը

  • 08-02-2023 14:08:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հավանություն է տվել Հունաստանի խնդրանքին՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու վերաբերյալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
 
«Ես դա արեցի, քանի որ Հունաստանը կիսում է մեր արժեքները, մեզ հետ համաձայն է այն հարցում, ինչը կարևոր է աշխարհում՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, երկիր, որը ոչ թե ռազմատենչ է իր հարևանների նկատմամբ, այլ հակառակը»,- ​​ասել է Մենենդեսը։
 
Աթենքը մտադիր է ձեռք բերել 20 F-35 ինքնաթիռ, իսկ հետագայում՝ ևս 20-ը։ Միևնույն ժամանակ Հունաստանը փորձում է կանխել Թուրքիային F-16 Block 70 կործանիչների վաճառքը: Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել ևս 80-ը:
 
Սենատոր Մենենդեսը՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իրավունք ունի վետո դնել ամերիկյան զենքի համակարգերի վաճառքի վրա։ Նա թվարկել է այն պայմանները, որոնց դեպքում կարող է հետ կանչել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու իր առարկությունները: Դրանց թվում են հրաժարումը ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերից և Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, հունական կղզիների վրայով թռիչքներից, ինչպես նաև՝ մարդու իրավունքների խախտումների դադարեցումը, այդ թվում՝ լրագրողների և փաստաբանների ազատազրկումը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play