Մեքսիկայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ


Մեքսիկայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ

  • 09-02-2023 12:46:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Սենատը դիմել է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պետական ճանաչմանն աջակցելու համար։
 
Մեքսիկայի Սենատը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթն ընդունվել է փետրվարի 8-ին։
 
«Միաժամանակ, Սենատը հորդորում է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը»,– ասված է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
 
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play