Հրդեհի գործով վաշտի հրամանատարի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը


Հրդեհի գործով վաշտի հրամանատարի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

  • 10-02-2023 12:43:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. 15 զինծառայողի կյանքի խլած հրդեհի գործով զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
 
Վաշտի հրամանատարի նկատմամբ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, քրեական հետապնդում հարուցելու մասին Գլխավոր դատախազությունը հաղորդեց երեկ:
 
Վաշտի հրամանատարը, ըստ Դատախազության, չի կատարել իր պարտականությունները, չի ապահովել ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով, ինչի հետևանքով ազգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ։
 
Հրդեհի գործով ևս երեք մեղադրյալ կա՝ պաշտոնական վարկածով հրդեհի պատճառ դարձած կապիտանն ու հակահրդեհային միջոցների պատասխանատու երկու այլ զինվորականներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play