Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկայի Սենատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար


Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկայի Սենատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

  • 10-02-2023 14:54:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
 
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Մեքսիկայի Միացյալ նահագների Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի ընդունման համար: Սա արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության օրինակ է»,- «Թվիթեր»-իր իր էջում գրել է  ՀՀ ԱԺ նախագահը:
 
Նշենք, որ  Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
 
Միաժամանակ, Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play