ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին

  • 13-02-2023 12:26:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին,  ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
 
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Քարտուղարը հաջողություն է մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության մեջ:
 
Ն.Գ. Կիշան Դան Դեվալն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա: Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով և որ հետագայում ևս նպաստելու է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:
 
 
ՀՀ ԱԽ գրասենյակ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն