Ողբերգական դեպք․ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել է 6 ամսական աղջնակի դի


Ողբերգական դեպք․ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել է 6 ամսական աղջնակի դի

  • 15-02-2023 18:39:51   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
 
Այդ օրը, ժամը 12։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիետի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 6 ամսական Ռոմեալա Ա․-ն է, ով նույն օրը, ըստ հարազատների՝ տանը հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play