Իրանը փաստերի խեղաթյուրում է համարում ուրանի 84 տոկոս հարստացման մասին տեղեկությունները


Իրանը փաստերի խեղաթյուրում է համարում ուրանի 84 տոկոս հարստացման մասին տեղեկությունները

  • 20-02-2023 14:11:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իրանը փաստերի խեղաթյուրում է համարում որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե Իսլամական Հանրապետությունն իբր հասել է ուրանի 84 տոկոս հարստացման: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին՝ մեկնաբանելով Bloomberg գործակալության հրապարակումը։
 
Կիրակի Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տեսուչներն անցած շաբաթ ստուգումից հետո պարզել են, որ Իրանը ստացել է մինչև 84% հարստացված ուրան։
 
«Հրապարակված լուրերը կեղծիք են և փաստերի խեղաթյուրում»,- ասել է Բեհրուզ Քամալվանդին ISNA -ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Իրանը դեռևս չի փորձել հարստացնել 60%-ից բարձր ուրան։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play