Ամազոնյան մարդակերները կերել են 19-ամյա ագարակապանին<br />


Ամազոնյան մարդակերները կերել են 19-ամյա ագարակապանին

  • 10-02-2009 16:57:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամազոնյան Կուլինա ցեղի հինգ անդամներ գտնվում են փախուստի մեջ այն բանից հետո, երբ նրանց մեղադրել են 19-ամյա ագարակապանի սպանության, մասնատման եւ ուտելու մեջ: Դա եղել է կաննիբալիզմի (մարդակերության) ծիսական արարողություն: Այդ դեպքի մասին CNN-ին պատմել են Պերուի սահմանին գտնվող բրազիլական Էնվիրա ամազոնյան գյուղի իշխանությունները: Բրազիլական օրենքների համաձայն, ռազմական կամ քաղաքացիական ոստիկանությանը չի թույլատրվում մտնել հնդկացիների հողերը: Ըստ տեղական մարմինների ներկայացուցիչների, ագարակապանը եւ այդ ցեղի ներկայացուցիչները լավ իմացել են միմյանց: Սակայն այս անգամ հնդկացիները ագարակապանին հրավիրել են իրենց մոտ: Նրան դրանից հետո այլեւս ոչ ոք չի տեսել: Երիտասարդի հարազատները սկսել են նրան փնտրել անհետացումից երեք օր հետո միայն: Նրանց աչքի առաջ հայտնվել է գյուղում կախված նրա քառատված մարմնի եւ գանգի ահավոր պատկերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play