Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային. Դմիտրի Մեդվեդև


Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային. Դմիտրի Մեդվեդև

  • 22-02-2023 16:02:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Աշխարհը գլոբալ հակամարտության շեմին է կանգնած, եթե Վաշինգտոնը ցանկանում Է Մոսկվայի պարտությունը։ Ռուսաստանը կպաշտպանվի  ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեդվեդևի գրառումն իր Telegram-ալիքում:
 
«Բոլոր ողջամիտ ուժերի համար ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք կանգնած ենք գլոբալ հակամարտության շեմին: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային», - գրել է նա։ Մեդվեդևը հիշեցրել է, որ երեկ Դաշնային ժողովին իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին (ՌՀՍ-3) Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին։
 
«Հասունացած որոշում, որի անխուսափելիությունը ես նշել եմ դեռ անցյալ տարի», - արձանագրել Է ՌԴ ԱԽ փոխնախագահը։ Նրա գնահատմամբ՝ այս որոշումը, որին դրդել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների կողմից Ռուսաստանին հայտարարված պատերազմը, վիթխարի արձագանք կունենա աշխարհում ընդհանրապես և Վաշինգտոնում՝ մասնավորապես։
 
«ՉԷ՞ որ ամերիկյան իսթեբլիշմենթը մինչ օրս դատում Էր  մոտավորապես այսպես՝ մենք ձեզ կվնասենք ամենուր և ամեն ինչում, վիթխարի ծավալներով զենք կմատակարարենք Կիևի վարչակարգին, կաշխատենք Ռուսաստանին ջախջախելու ուղղությամբ, կսահմանափակենք և կկործանենք ձեզ, բայց ռազմավարական անվտանգությունն առանձին թեմա է», -  նկարագրել է իրադրությունը Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ սա կապված չէ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստի հետ։
 
Նման եզրակացությունը, շարունակել Է նա, «ավելի վատ է, քան հանցագործությունը, դա ԱՄՆ-ի կոպիտ սխալն է։ Սխալ, որը նրանց mania grandiosa-ի ծնունդն Է, նրանց անպատժելիության ու գերազանցության զգացումը», կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։ Մեդվեդևը մեջբերել Է Պուտինի խոսքն այն մասին, որ մարտի դաշտում Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ, և նշել Է, որ «հենց սրա հետ է կապված ՌՀՍ-3-ի (առայժմ) դադարեցումը»։
 
«Կհետևենք նաև ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող մյուս միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արձագանքին: ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (Ռուսաստանի) միջև համաձայնագրեր պատրաստելիս նրանց ռազմավարական միջուկային ուժերը սովորաբար չեն ներառվել միջուկային մարտագլխիկների և կրիչների հաշվեկշռում, բայց վաղուց դա անելու ժամանակն է», - ամփոփել է Մեդվեդևը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play