Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու գործողությունների բացակայությունը պիտի հանգեցնի միջազգային հետևանքների. Փաշինյան


Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու գործողությունների բացակայությունը պիտի հանգեցնի միջազգային հետևանքների. Փաշինյան

  • 23-02-2023 12:06:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:
 
«Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձր օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»»,- ասաց Փաշինյանը:
 
Ամեն դեպքում, վարչապետի խոսքով, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play