Կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը


Կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

  • 12-04-2011 18:55:47   | Հայաստան  |  Տնտեսություն
Ապրիլի 12-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի երրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Համաձայն հաստատված օրակարգի, խորհուրդը քննարկել է ,Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը` լրամշակված խորհրդի նախորդ` ս.թ. մարտի 4-ին կայացած նիստում ներկայացված առաջարկություններով ու դիտողություններով: Օրենքի նախագիծը հաստատվել է խորհրդի կողմից եւ հանձնարարվել է Արդարադատության նախարարությանը հստակեցնել նախագծի որոշ դրույթների ձեւակերպումները: Մեկ այլ հարցով Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1757-Ն որոշմամբ հաստատված ,Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցե-ի 8-րդ կետով նախատեսված առաջարկությունները, որոնք վերաբերում են պետական վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման եւ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրներին: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն: Նիստում քննարկված մեկ այլ` ,Քաղաքաշինական գործունեության հսկողության եւ վերահսկողության մասինե ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին քննարկել այն բոլոր շահագրգիռ մարմինների հետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play