Օգնենք Պավել Տերտերյանին


Օգնենք Պավել Տերտերյանին

  • 28-02-2023 16:01:27   | Հայաստան  |  Հայտարարություններ

Սիրելի հայրենակիցներ,

Ես՝ Պավել Տերտերյանս, 2021 թվականին հաջողությամբ ընդունվել եմ Նյու-Յորքի Փեյս համալսարանի “դերասանական արվեստ” (MFA) բաժինը, ցավոք, նորից ստիպված եմ ուսումս տեղափոխել 2023 թվական, պատճառը միայն մեկն է՝ չկարողացա հավաքել պահանջվող գումարը: Հինգ տարեկանից երազում եմ դերասան դառնալ ու դարձել եմ։ Ես պլանավորել էի կատարելագործել իմ հմտությունները, և ծրագրերն իրականություն դարձան:

Դեռ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանելու տարիներին պատրաստվում էի կրթությունս շարունակել ԱՄՆ-ում։ Շատ համալսարաններ եմ ուսումնասիրել, սակայն իմ կարծիքով, Փեյս համալսարանն ուներ լավագույն ծրագիրը, և ես որոշեցի ընտրել այն իմ մագիստրատուրայի համար: Փեյսը դասվել է աշխարհի լավագույն 25 թատերական համալսարաններից մեկը՝ դերասանական ծրագրով (MFA): Նաև ծրագիրը հիմնված է Ստանիսլավսկու համակարգի վրա, որը մենք սովորել ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտում։ Ալեք Բոլդուինը, Քևին Սփայսին, Բրեդլի Կուպերը, Ջեք Նիկոլսոնը և այլքավարտել են Փեյս համալսարանը։

Ես Արցախի քաղաքացի եմ։ Իմ և իմ ծնողների՝ թոշակի անցած զինվորականների, ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են կրթությունսԱՄՆ-ում շարունակելու՝ նոր հմտություններ, գիտելիքներ և փորձ ձեռք բերելու համար։Ուսման տարեկան ծախսերը կազմում են մոտ $73,912: Տեղեկացնեմ նաև, որ 2021 և 2022 թվականներին ես դիմել եմ Արցախի կառավարությանը և կրթաթոշակ կամ դրամաշնորհ տրամադրող ավելի քան 200 հիմնադրամներին ֆինանսական աջակցության համար։ Ցավոք, այդ ֆոնդերի մեծ մասը դադարեցրել է կրթական ծրագրերի ֆինանսավորումը` պատճառաբանելով, որ դրանք վերահղել են արցախյան պատերազմից տուժածներին։

Նշեմ, որ ես ստացել եմ 8,500 ԱՄՆ դոլար կրթաթոշակ Փեյս համալսարանի ընդունելության հանձնաժողովի կողմից (կից ներկայացված է փաստաթղթի լուսանկարը):

Համալսարանն ավարտելուց հետո նախատեսում եմ նկարահանել գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր, բեմադրել իմ իսկ սցենարներով ներկայացումներ, որոնք, հուսով եմ, կհետաքրքրեն հանդիսատեսին, ինչպես նաև բացել դերասանական ստուդիա Արցախում։

Արցախում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, այդ թվում՝ Ստեփանակերտի պետական ​​դրամատիկական թատրոնում։ Նրանք դժվարանում են սովորել նոր հմտություններ և տեխնիկա: Ես գիտակցում եմ` կան շատ կարևոր հետպատերազմյան հարցեր, որոնք հիմա գտնվում են կառավարության և հիմնադրամների ուշադրության կենտրոնում, բայց իմ կարծիքով մշակույթն ու արվեստը մարդկանց մտածելակերպը փոխելու ուժ ունեն։ Արվեստը մի ուժ է, որը կարող է խոսել և լսելի լինել: Այդ իսկ պատճառով ինձ մղում է ցանկությունը՝ օգնելու մարդկանց կրթություն ստանալ և կիսվել Փեյս համալսարանում ստացած գիտելիքներով։ Մենք պարտավոր ենք հասնել «մակարդակի»՝ նկարահանելով որակյալ ֆիլմեր և ներկայացնելով համաշխարհային հանրությանը հետաքրքրող որակյալ ներկայացումներ։ Նկարել ֆիլմեր պատմության, պայքարի, արվեստի, մշակույթի, Արցախի և Հայաստանի գեղեցիկ մարդկանց մասին։

Արվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է ունենա իր յուրահատուկ բովանդակությունը՝ լցված ենթատեքստերով, տարբեր ուղղություններով, տեսախցիկի յուրօրինակ աշխատանքով, բնական դերասանական խաղով և այլն։ Ժամանակակից խնդիրները պահանջում են ժամանակակից լուծումներ, ուստի մենք պարտավոր ենք ֆիլմեր նկարահանել Հայաստանում և Արցախում և ստանալ միջազգային մրցանակներ։

Քառասունչորսօրյա պատերազմի հերոսական օրերին ես դարձա զարմանալի ու հիասքանչ պահերի ականատես, որքան էլ տարօրինակ է հնչում։ Արցախցիները օգնության ձեռք մեկնեցին միմյանց, իրենց սնունդը կիսեցին կարիքավոր մարդկանց հետ և շատ ավելին։ Կան բազմաթիվ հրաշալի պատմություններ՝ ուրախ և տխուր, անհավանական ու հուզիչ, որոնք պետք է կիսվենք աշխարհի հետ: Աշխարհը պետք է մեր պայքարի մասին իմանա արվեստի պրիզմայով։

Սա միայն իմ երազանքը չէ, այլ այն նպատակը, որին ես ձգտում եմ։

Համոզված եմ, որ իմ նպատակասլացությունը, աշխատասիրությունն ու ներուժը կծառայեն աշխարհին՝ Արցախի ժողովրդի խնդիրներին իրազեկ դարձնելուն։

Հարգելի հայրենակիցներ, վերոգրյալի հիման վրա ևս մեկ անգամ դիմում եմ ձեզ օգնություն ցուցաբերելու խնդրանքով, հղումը տարածելու ձեր սոցիալական ցանցերում կամ նրանց հետ, ովքեր, ձեր կարծիքով, կարող են օգնել ինձ հասնել իմ նպատակին, քանի որ նույնիսկ ամենափոքր նվիրատվությունն ի վերջո միանշանակ էական դեր կունենա։

Իմ տվյալները՝ WhatsApp, Viber, կամ Telegram՝ +(374) 97-277-050, Հեռ՝ +(374) 95-733-370, Էլ.փոստ՝ pavel.g.terteryan@gmail.com, GoFundMe հղում՝ https ://gofund.me/aac17a62, 1570084498350101 ԱՄՆ դոլար, 1570084498350100 դր.

Պավել Տերտերյան

Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play