Բրազիլիայում ավիավթարի հետեւանքով 24 մարդ է զոհվել<br />


Բրազիլիայում ավիավթարի հետեւանքով 24 մարդ է զոհվել

  • 09-02-2009 17:32:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 24 մարդ է զոհվել բրազիլական Ամազոնիայում Embrarer-110 ուղեւորատար ինքնաթիռի վթարի հետեւանքով: Որոնողա-փրկարարական միջոցառումները ավիաաղետի վայրում ավարտված են: Փրկվել է չորս մարդ, այդ թվում իննամյա մի աղջիկ: Փետրվարի 7-ին ինքնաթիռը Կոարի բնակավայրից թռիչք էր իրականացնում դեպի Մանաուս քաղաք: Տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16.00-ին օդաչուն ավիադիսպետչերներին հայտնել է, որ ուժեղ անձրեւի պատճառով վերադառնում է օդանավակայան, որից հետո կապը անձնակազմի հետ խզվել է: Ինքնաթիռը հայտնաբերվել է Մանակապուրու գետում` Մանաուսից 80 կիլոմետր հեռավորությամբ: Աղետի պատճառները պարզելու համար հետաքննություն է անցկացվելու:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play