Բրազիլիայում աւիավթարի հետեւանքով 24 մարդ է զոհուել<br />


Բրազիլիայում աւիավթարի հետեւանքով 24 մարդ է զոհուել

  • 09-02-2009 17:32:00   |   |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 24 մարդ է զոհուել բրազիլական Ամազոնիայում Embrarer-110 ուղեւորատար ինքնաթիռի վթարի հետեւանքով: Որոնողա-փրկարարական միջոցառումները աւիաաղէտի վայրում աւարտուած են: Փրկվել է չորս մարդ, այդ թւում իննամյա մի աղջիկ: Փետրուարի 7-ին ինքնաթիռը Կոարի բնակավայրից թռիչք էր իրականացնում դէպի Մանաուս քաղաք: Տեղական ժամանակով ժամը մօտաւորապէես 16.00-ին օդաչուն ավիադիսպետչերներին յայտնել է, որ ուժեղ անձրեւի պատճառով վերադառնում է օդանավակայան, որից յետոյ կապը անձնակազմի հետ խզուել է: Ինքնաթիռը յայտնաբերուել է Մանակապուրու գետում` Մանաուսից 80 կիլոմետր հեռավորությամբ: Աղէտի պատճառները պարզելու համար հետաքննութիւն է անցկացուելու:
  -   Միջազգային