Ալմա-Աթայում ծեծել են լրագրողի<br />


Ալմա-Աթայում ծեծել են լրագրողի

  • 06-02-2009 18:59:00   | Ղազախստան  |  Միջազգային
ԱԼՄԱ-ԱԹԱ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանյան «Հասարակական դիրքորոշում» թերթի թղթակից Բախիտժան Նուրպեիսովը Ալմա-Աթայում անհայտ անձանց հարձակումից հետո հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ինչպես հայտնել է թերթի խմբագիր Ռոզլանա Տաուկինան, հարձակումը կատարվել է նախորդ օրվա երեկոյան: «Տուն գնալու ճանապարհին Բախիտժանի վրա են հարձակվել մի քանի հոգի եւ սկսել դաժանաբար ծեծել նրան` հարվածներ հասցնելով առավելապես գլխին»,- պատմել է նա: Ներկայումս Բախիտժանը գտնվում է հիվանդանոցում: Պարբերականի խմբագրությունում ենթադրում են, որ Նուրպեիսովի վրա կատարված հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ: Մասնավորապես, ըստ Տաուկինայի, թղթակիցը հեղինակ է պետական պաշտոնյաների մասին մի շարք մերկացնող հոդվածների:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play