Ալմա-Աթայում ծեծել են լրագրողի<br />


Ալմա-Աթայում ծեծել են լրագրողի

  • 06-02-2009 18:59:00   |   |  Միջազգային
ԱԼՄԱ-ԱԹԱ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանեան «Հասարակական դիրքորոշում» թերթի թղթակից Բախիտժան Նուրպեիսովը Ալմա-Աթայում անյայտ անձանց յարձակումից յետոյ հիւանդանոց է տեղափոխուել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ինչպէս յայտնել է թերթի խմբագիր Ռոզլանա Տաուկինան, յարձակումը կատարուել է նախորդ օրուայ երեկոյեան: «Տուն գնալու ճանապարհին Բախիտժանի վրայ են յարձակուել մի քանի հոգի եւ սկսել դաժանաբար ծեծել նրան` հարուածներ հասցնելով առաւելապէս գլխին»,- պատմել է նա: Ներկայումս Բախիտժանը գտնւում է հիւանդանոցում: Պարբերականի խմբագրութիւնում ենթադրում են, որ Նուրպեիսովի վրայ կատարուված յարձակումը կապուած է իր մասնագիտական գործունէութեան հետ: Մասնաւորապէս, ըստ Տաուկինայի, թղթակիցը հեղինակ է պետական պաշտօնեաների մասին մի շարք մերկացնող յոդուածների:
  -   Միջազգային