Պակիստանում պայթյունի զոհերից թիվը հասել է 33 մարդու<br />


Պակիստանում պայթյունի զոհերից թիվը հասել է 33 մարդու

  • 06-02-2009 18:56:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճշտված տեղեկություններով, Պակիստանի Դերա-Ղազի-Խան քաղաքի շիա մահմեդականներին պատկանող մզկիթի մոտ հինգշաբթի տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 33 մարդ, եւս 52-ը վիրավորվել է, հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մաքսուդալա Հասանը: Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհերի եւ 40 վիրավորների մասին: 13 տուժածների վիճակը ճգնաժամային է մնում: Ստացված տեղեկատվության համաձայն, մահապարտ ահաբեկիչը մզկիթի մոտ իրեն պայթեցրել է մինչեւ կրոնական հավաքի սկսվելը: Ոստիկանության տվյալներով, ահաբեկչի հագին մահապարտի բաճկոն է եղել, որի մեջ առնվազն 12 կգ պայթուցիկ է գտնվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play