Պակիստանում պայթիւնի զոհերից թիւը հասել է 33 մարդու<br />


Պակիստանում պայթիւնի զոհերից թիւը հասել է 33 մարդու

  • 06-02-2009 18:56:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճշտուած տեղեկութիւններով, Պակիստանի Դերա-Ղազի-Խան քաղաքի շիա մահմեդականներին պատկանող մզկիթի մօտ հինգշաբթի տեղի ունեցած պայթիւնի զոհ է դարձել 33 մարդ, եւս 52-ը վիրաւորուել է, յայտնել է տեղի ոստիկանութեան ներկայացուցիչ Մաքսուդալա Հասանը: Աւելի վաղ հաղորդուել էր 21 զոհերի եւ 40 վիրաւորների մասին: 13 տուժածների վիճակը ճգնաժամային է մնում: Ստացուած տեղեկատուութեան համաձայն, մահապարտ ահաբեկիչը մզկիթի մօտ իրեն պայթեցրել է մինչեւ կրոնական հաւաքի սկսուելը: Ոստիկանութեան տուեալներով, ահաբեկչի հագին մահապարտի բաճկոն է եղել, որի մէջ առնուազն 12 կգ պայթուցիկ է գտնուել:
  -   Միջազգային