ԱՄՀ-ն կանխատեսում է տեւական անկում ԱՄՆ-ի անշարժ գույքի<br /> շուկայում<br />


ԱՄՀ-ն կանխատեսում է տեւական անկում ԱՄՆ-ի անշարժ գույքի
շուկայում

  • 06-02-2009 18:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անկումը ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում կարող է ավելի խորը լինել եւ ավելի երկարատեւ, քան սպասվում էր, եւ չի կարելի բացառել, որ այն անցնի ուրիշ երկրներ, ասվում է G20 երկրների համար Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատրաստած զեկույցում: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրեսը»: ԱՄՀ-ն կանխատեսում է, որ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում գործազրկության աճի պայմաններում, որ հարուցել է համաշխարհային տնտեսության անկումը, բնակելի տների գները 2010 թվականին կշարունակեն նվազել: «Հավանական է, որ տան գների նվազման տեմպերը շարունակեն աճել զարգացած տնտեսություն ունեցող մյուս պետություններում, ինչպես նաեւ կընդգրկեն երկրների ավելի լայն շրջանակ»,- նշում են Հիմնադրամի փորձագետները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play