ԱՄՀ-ն կանխատեսում է տեւական անկում ԱՄՆ-ի անշարժ գոյքի<br /> շուկայում<br />


ԱՄՀ-ն կանխատեսում է տեւական անկում ԱՄՆ-ի անշարժ գոյքի
շուկայում

  • 06-02-2009 18:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անկումը ԱՄՆ-ի անշարժ գոյքի շուկայում կարող է աւելի խորը լինել եւ աւելի երկարատեւ, քան սպասւում էր, եւ չի կարելի բացառել, որ այն անցնի ուրիշ երկրներ, ասւում է G20 երկրների համար Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատրաստած զեկոյցում: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրեսը»: ԱՄՀ-ն կանխատեսում է, որ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում գործազրկութեան աճի պայմաններում, որ հարուցել է համաշխարհային տնտեսութեան անկումը, բնակելի տների գները 2010 թուականին կշարունակեն նուազել: «Հաւանական է, որ տան գների նուազման տեմպերը շարունակեն աճել զարգացած տնտեսութիւն ունեցող միւս պետութիւններում, ինչպէս նաեւ կընդգրկեն երկրների աւելի լայն շրջանակ»,- նշում են Հիմնադրամի փորձագետները:
  -   Միջազգային