Քաղաքացին բարձրությունից ընկել է փոսը. տեղում բժիշկները արձանագրել են նրա մահը


Քաղաքացին բարձրությունից ընկել է փոսը. տեղում բժիշկները արձանագրել են նրա մահը

  • 11-03-2023 12:16:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 11-ին, ժամը 10:28-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները փոսից (մոտ 6 մ) դուրս են բերել Ա․ Մ․-ին (ծնված 1976 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տեղում բժիշկները արձանագրել են նրա մահը։
 
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն