Մոսկվայում սպանվել է Գրոզնու նախկին փոխքաղաքապետը<br />


Մոսկվայում սպանվել է Գրոզնու նախկին փոխքաղաքապետը

  • 05-02-2009 17:26:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ մայրաքաղաքում անհայտ անձանց կողմից սպանվել է Գրոզնու նախկին փոխքաղաքապետ Գիլանի Շեպիեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «36-ամյա Շեպիեւը գնդակահարվել է մոտավորապես 1.00-ին, Կրիլատսկիե խոլմի փողոցի N 21 տան մուտքի մոտ, որտեղ ապրում էր վերջին տարիներին»,- հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Ականատեսների վկայությամբ, անհայտ հանցագործը երեք անգամ կրակել է Շեպիեւի գլխին, որից հետո թաքնվել: Նախաքննության կարծիքով, Մոսկվայում Գրոզնու նախկին փոխքաղաքապետի սպանությունը պատվիրված բնույթ ունի եւ ուղղակիորեն կապված է իր անցյալ գործունեության հետ: Շեպիեւի դեմ արդեն մահափորձ էր կատարվել 2006 թվականին: Այն ժամանակ Գրոզնու կենտրոնում գնդակոծվել էր նրա մեքենան, ինչի հետեւանքով նա ծանր վիրավորվել էր: Դրանից հետո նա թողել էր իր պաշտոնը եւ տեղափոխվել Մոսկվա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play