«Թայմս». Օբաման ՌԴ-ին կառաջարկի 80 տոկոսով կրճատել<br /> միջուկային զինանոցը<br />


«Թայմս». Օբաման ՌԴ-ին կառաջարկի 80 տոկոսով կրճատել
միջուկային զինանոցը

  • 04-02-2009 18:34:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի կառաջարկի 80 տոկոսով կրճատել միջուկային սպառազինությունները, գրում է «Թայմս» թերթը: Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, Բարաք Օբամայի արմատական ծրագրի համաձայն, միջուկային մարտագլխիկների թվաքանակը, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում, պետք է կրճատվի մինչեւ հազար միավորի: ԱՄՆ-ի նախագահը ծրագրում է իր վարչակազմում ստեղծել սպառազինությունների կրճատման հանձնախումբ, որը, ինչպես սպասվում է, կգլխավորի Գարի Սեյմուրը, որը Բիլ Քլինթոնի վարչակազմում զբաղվում էր միջուկային զենքի չտարածման հարցերով: Միջուկային զինաթափման բանակցությունները կտնօրինի ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Հիլարի Քլինթոնի գլխավորությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play