ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք
Օբաման Ռուսաստանի կառաջարկի 80 տոկոսով կրճատել միջուկային
սպառազինությունները, գրում է «Թայմս» թերթը:
Ինչպէս յայտնի է դարձել պարբերականին, Բարաք Օբամայի
արմատական ծրագրի համաձայն, միջուկային մարտագլխիկների թուաքանակը,
ինչպէս ԱՄՆ-ում, այնպէս էլ Ռուսաստանում, պէտք է կրճատուի մինչեւ
հազար միաւորի: ԱՄՆ-ի նախագահը ծրագրում է իր վարչակազմում ստեղծել
սպառազինութիւնների կրճատման յանձնախումբ, որը, ինչպէս սպասւում
է, կգլխաւորի Գարի Սեյմուրը, որը Բիլ Քլինթոնի վարչակազմում
զբաղւում էր միջուկային զէնքի չտարածման հարցերով: Միջուկային
զինաթափման բանակցութիւնները կը տնօրինի ԱՄՆ-ի պետդեպարտամենտը
Հիլարի Քլինթոնի գլխաւորութեամբ: