Եվրամիությունը ԱՄՆ-ին սպառնացել է «տնտեսական պատերազմով»<br />


Եվրամիությունը ԱՄՆ-ին սպառնացել է «տնտեսական պատերազմով»

  • 04-02-2009 18:32:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիությունը ԱՄՆ-ի կառավարությանը նախազգուշացրել է իրենց միջեւ «տնտեսական պատերազմի» բռնկման վտանգի մասին, եթե Վաշինգտոնը հաստատի «Գնիր ամերիկյանը» ծրագիրը: Այժմ ԱՄՆ-ի օրենսդիրներն ավարտում են 800 մլրդ դոլարի չափով խթանիչ փաթեթի քննարկումը, որ նախատեսված է բացառապես Միացյալ Նահանգներում արտադրված ապրանքներ եւ ծառայություններ գնելու համար: Ինչպես տեղեկացրել է լոնդոնյան «Թայմս» թերթը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն հասկացրել է եվրոպացիներին, որ օրինագծից կհանի առավել «սադրիչ» դրույթները: Եվրահանձնաժողովի վրդովմունքն է հարուցել այն պահանջը, համաձայն որի ամերիկյան շինարարական ընկերությունները պարտավոր են օգտագործել միայն ԱՄՆ-ում արտադրված պողպատե կոնստրուկցիաներ: Բրյուսելն արդեն սպառնացել է, որ տվյալ օրենքի վերջնական ընդունման դեպքում ԵՄ-ն ԱՄՆ-ի կառավարության դեմ հայց կներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպություն` առեւտրի միջազգային նորմերի խախտման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play