Եւրամիութիւնը ԱՄՆ-ին սպառնացել է «տնտեսական պատերազմով»<br />


Եւրամիութիւնը ԱՄՆ-ին սպառնացել է «տնտեսական պատերազմով»

  • 04-02-2009 18:32:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրամիութիւնը ԱՄՆ-ի կառավարութեանը նախազգուշացրել է իրենց միջեւ «տնտեսական պատերազմի» բռնկման վտանգի մասին, եթէ Վաշինգտոնը հաստատի «Գնիր ամերիկեանը» ծրագիրը: Այժմ ԱՄՆ-ի օրէնսդիրներն աւարտում են 800 մլրդ դոլարի չափով խթանիչ փաթեթի քննարկումը, որ նախատեսուած է բացառապէս Միացեալ Նահանգներում արտադրուած ապրանքներ եւ ծառայութիւններ գնելու համար: Ինչպէս տեղեկացրել է լոնդոնյան «Թայմս» թերթը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդէն հասկացրել է եվրոպացիներին, որ օրինագծից կհանի առաւել «սադրիչ» դրոյթները: Եւրայանձնաժողովի վրդովմունքն է հարուցել այն պահանջը, համաձայն որի ամերիկեան շինարարական ընկերութիւնները պարտաւոր են օգտագործել միայն ԱՄՆ-ում արտադրուած պողպատե կոնստրուկցիաներ: Բրիւսէլն արդէն սպառնացել է, որ տուեալ օրէնքի վերջնական ընդունման դէպքում ԵՄ-ն ԱՄՆ-ի կառավարութեան դէմ հայց կներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպութիւն` առեւտրի միջազգային նորմերի խախտման համար:
  -   Միջազգային