Ադրբեջանը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» կրկին հրավիրում է հանդիպման Բաքվում
27-03-2023 13:00:10 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ադրբեջանի իշխանությունները կրկին առաջարկել են «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ Բաքվում հանդիպում անցկացնել՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում:
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, որպես շարունակություն մարտի 1-ին Խոջալու {Իվանյան} քաղաքում կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերի, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլին առաջին շաբաթվա ընթացքում Բաքվում հանդիպում անցկացնել՝ վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար», - ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում: