Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը


Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը

  • 28-03-2023 16:24:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ֆեդերացիայից ադեկվատ չեն: Այս մասին ArmSport-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ մեկնաբանալով աշխարհի ու Եվրոպայի երտասարդների չեմպիոն Էրիկ Իսրայելյանի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումը:
 
Այլ մեկնաբանություն ֆեդերացիայից հրաժարվել են տալ:
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ բռնցքամարտիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով, թե իր հաղթանակն արժեզրկվել է, զրոյի հավասարվել: Ըստ մարզիկի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք օդանավակայանում իրեն դիմավորելու չէր գնացել և մինչ օրս չի շնորհավորել: Ի պատասխան ասվածի՝ ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ մարզիկին օդանավակայանում պատշաճ կերպով դիմավորել են, դափնու պսակ նվիրել:
 
Էրիկ Իսրայելյանը դեկտեմբերի 8-ին հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում և ընդգծել, որ մշտապես զգացել է պետական աջակցություն:
 
ԿԳՄՍ նախարարությունից երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել էին, որ Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող ստացել է տարեվերջյան միանվագ պարգևատրություն՝ 1 մլն 500 հազար դրամի չափով, և 800 հազար դրամ էլ՝ որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play