Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և երկխոսությանը. Բայրամով


Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և երկխոսությանը. Բայրամով

  • 29-03-2023 14:03:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Այսօր տեղի է ունեցել Իսրայել ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենի առանձնազրույցը, որից հետո կայացել է համատեղ մամուլի ասուլիս:
 
Արտգործնախարարները քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում, բարձր են գնահատել Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում:
 
Բայրամովն ընդգծել է, որ երկու երկրի միջև համագործակցությունը հիմնված է փոխըմբռնման, հարգանքի և ընդհանուր շահերի վրա։
 
«Մեր հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը, իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և երկխոսությանը»,- ասել է Բայրամովը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play