Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն արդեն բաց է, կարելի է ազատ երթևեկել


Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն արդեն բաց է, կարելի է ազատ երթևեկել

  • 03-04-2023 12:37:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն արդեն բաց է և ազատ երթևեկության համար։
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։
 
Նրա խոսքով՝ ճանապարհը երթևեկելի է ապրիլի 1-ից։ Մեքենաներն արդեն առանց որևէ խոչընդոտի երթևեկում են այդ մասով։
 
Ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:
 
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Փակված ճանապարհին շրջանցում է Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play