Վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած քաղաքացին ՔԿ-ում է


Վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած քաղաքացին ՔԿ-ում է

  • 10-04-2023 19:46:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ ապրիլի 10-ին, Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը բերման է ենթարկվել։
 
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Այս պահին քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
 
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց Ձորի մարզ։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. մի քաղաքացի անձրևանոց է նետել նրա ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play