Երևանում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև


Երևանում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

  • 12-04-2023 12:48:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Ապրիլի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
 
Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ինչպես նաև համապատասխան տարածաշրջանային կառույցներում համագործակցությունն առնչվող հարցերի լայն շրջանակ:
 
Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումների քննարկման կարևորությունը՝ միաժամանակ արձանագրելով երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի օգտակար փոխանակումը:
 
Բանակցություններին հաջորդած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպման ժամանակ նշվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ դաշնակիցների և գործընկերների կողմից պատշաճ արձագանքի և գործուն քայլերի հրատապությունը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play