Միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարկավոր է հարգել 1991թ. գիծը. ԵՄ-ն՝ Տեղ գյուղում Ադրբեջանական սադրանքի մասին


Միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարկավոր է հարգել 1991թ. գիծը. ԵՄ-ն՝ Տեղ գյուղում Ադրբեջանական սադրանքի մասին

  • 12-04-2023 15:44:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայությունն արձագանքել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքին:
 
«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Տեղ գյուղի շրջանում զինված բախումների կապակցությամբ, ինչը հանգեցրել է հայ և ադրբեջանցի մի քանի զինծառայողի զոհվելուն և վիրավորվելուն։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարկավոր է հարգել 1991 թ. գիծը։ Երկու կողմերի ուժերը պետք է հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորության վրա՝ կանխելու նմանատիպ միջադեպերը: Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները, որոնք կապված են 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ: ԵՄ-ը նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստակամ է աջակցելու այս գործընթացին։
 
Մենք կրկին զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play