Տեղ գյուղում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա


Տեղ գյուղում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա

  • 13-04-2023 13:15:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Առողջապահության նախարարն անձամբ այցելել է վիրավոր զինծառայողներին։
 
Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ ունենք որոշակի դրական տեղաշարժ, կայունացում։ Հուսով ենք, որ դրական ընթացք կունենա ապաքինումը»,–ասաց Ավանեսյանը։
 
Նրա խոսքով` մնացած վիրավոր զինծառայողների մասով նույնպես կա դրական տեղաշարժ։
 
Ավանեսյանը հավելեց, որ անձամբ է այցելել վիրավոր զինծառայողներին, որոնցից 2–ը գտնվում են Սիսիանում, 4–ը` Երևանում, և շուտափույթ ապաքինում մաղթել։
 
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
 
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play