Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի հայտարարությանը


Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի հայտարարությանը

  • 13-04-2023 13:45:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունը, որով ֆրանսիական կողմն աջակցում է Հայաստանին ապրիլի 11-ին իրականացված սադրանքի հետ կապված, չի արտացոլում իրականությունը:
 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ հերթական անգամ սեփական մեղքը բարդելով հայկական կողմի վրա ու նշելով, թե նման հայտարարություններով Ֆրանսիան «Հայաստանին մղում է նոր սադրանքների»:
 
«Մենք կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ նման հայտարարություններից, որոնք Հայաստանին մղելու են հերթական սադրանքի»,- նշել են ԱԳՆ-ում։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակման վերաբերյալ:
 
«Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հայկական տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ, տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կան զոհեր և մի քանի վիրավոր։
 
Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործողություններին, որին նա աջակցում է, և որը կենտրոնական դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում»,- ասված էր Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play