Արցախի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել


Արցախի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել

  • 19-04-2023 17:33:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանն  ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
 
Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, հայտարարություն է տարածել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
 
Հայտարարությունում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանն  Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե  հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով`
 
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
 
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play