Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է


Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է

  • 20-04-2023 19:45:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի դրոշն այրելու և միջազգային հարթակներում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու հաջորդ իսկ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։
 
Մեր տեղեկություններով՝ նա չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ։
 
Ինչպես հայտնի է, ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը՝ դրանով իսկ Ադրբեջանի համար ստեղծելով հիմքեր՝ շահարկումների ու միջազգային հարթակներում Հայաստանում կայանալիք առաջնությունները կասկածի տակ դնելու համար։
 
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն Արամ Նիկոլյանը հեղինակել և կարել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:
 
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ նշված աշխատանքների համար Նիկոլյանը 18,9 մլն դրամ գումար է ստանալու:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play