«Մեզ վախեցրել են, որ եթե պարզվի՝ սխալ քայլ ենք անում, ունեցածը կկորցնենք». վարչապետը՝ ակադեմիական քաղաքի մասին


«Մեզ վախեցրել են, որ եթե պարզվի՝ սխալ քայլ ենք անում, ունեցածը կկորցնենք». վարչապետը՝ ակադեմիական քաղաքի մասին

  • 21-04-2023 11:53:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, քննարկվեց և ընդունվեց «Ակադեմիական քաղաքի հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը» հաստատելու նախագիծը:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է ակադեմիական քաղաքի ձևավորումը։ Կրթական քաղաքի միջոցով հասցեագրվելու է մի շարք թիրախների ապահովումը, որոնցից են 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակում ունենալը, օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկելը և կրթության մակարդակի միջազգային հեղինակությունը բարձրացնելը։
 
«Այն բաղկացած կլինի երեք կլաստերից։ Այստեղ քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի կառուցման հարցը։ Այս հարցերը պետք է իրականացնող կառույց լինի, որը նախապատրաստումից մինչև իրավական բուն գործընթացն ու քաղաքի կառավարումը կիրականացնի։ Հիմնադրում ենք ակադեմիական քաղաք հիմնադրամը, որին կամրացվեն քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները»,- ասաց նախարարը։ 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց՝ այս որոշմամբ նոր էջ է բացվում երկրի պատմության համար, սա ամենակարևոր և ռազմավարական ներդրումն ու ծրագիրն է, որը իրականացվում է:
 
«Պետք է ասեմ, որ իրականում շատ խոր քննարկումներ են տեղի ունեցել, մեզ վախեցրել են, որ եթե պարզվի՝ սխալ քայլ ենք անում, ունեցածը կկորցնենք։ Փորձել ենք համոզվել, որ ճիշտ բան ենք անում։ Տեղաբաշխումը նույնպես շատ կարևոր է։ Մի քանի քննարկումներից հետո, ընդ որում՝ ՀՀ-ի կրթության ոլորտի 2030 թվականի ռազմավարության մշակման ընթացքում կողմնորոշվեցինք, ու քաղաքը կտեղակայվի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի հատման կետում»,- ասաց վարչապետը։
 
Նրա խոսքերով՝ հաջողվել է քաղաքի կառուցման համար ՀՀ-ում գտնել 300-ից ավելի հեկտար տարածք, որը պետական հող է։
 
Հիմնադրամի առաջին գործառույթը կրթական քաղաքին անհրաժեշտ կոմունիկացիաները մոտեցնելու մասն է․ «Հաջորդը կստեղծենք գլխավոր հատակագիծը և հընթացս կոնկրետ բուհերը։ Բաց առաջարկով կդիմենք բուհական շրջանակներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ում կլինի 8 բուհ, որոնք կֆինանսավորի պետությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play