Պետք է կարողանանք առաջ շարժվել առանց նահանջելու մեր ինքնությունից ու պատմությունից. Արմեն Սարգսյան


Պետք է կարողանանք առաջ շարժվել առանց նահանջելու մեր ինքնությունից ու պատմությունից. Արմեն Սարգսյան

  • 24-04-2023 13:21:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:
 
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում:
 
Խոնարհվում եմ ցեղասպանությանը զոհ գնացած մեր Սուրբ նահատակների հիշատակի առաջ:
 
Մենք, որպես ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք առաջ շարժվել և մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր ինքնությունից, պատմությունից ու արդարացի պահանջներից:
 
Արմեն Սարգսյան
 
Հայաստանի չորրորդ նախագահ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն