Փոթորիկն ու ձյան տեղումները 23 ամերիկացու կյանք են խլել<br />


Փոթորիկն ու ձյան տեղումները 23 ամերիկացու կյանք են խլել

  • 29-01-2009 15:23:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոտ 23 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կենտրոնական-արեւելյան շրջաններում երկու օր տեղացած առատ ձյան եւ մրրիկի ժամանակ: Առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 1,3 մլն. տներ ու հաստատություններ: Մարդիկ զոհվել են հիմնականում ճանապարհային վթարներից կամ տարերքի հետ կապված պատահարների պատճառով: Երեկ ոստիկանությունը հաղորդել է 19 զոհերի մասին: Արկանզասի եւ Օկլահոմայի նահանգում անձրեւներից եւ ձյան առատ տեղումներից հետո ճանապարհների սառցածածկույթը կազմել է ավելի քան 7 սմ: Շատ խճուղիներ պատնեշված են տապալված ծառերով: Իշխանությունները փակել են հարյուրավոր դպրոցներ ու պետական հիմնարկներ Ինդիանայի, Քենտուկիի, Օհայոյի, Մերիլենդի, Արեւմտյան Վիրջինիայի, Օկլահոմայի, Իլլինոյսի նահանգների օկրուգներում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play