Փոթորիկն ու ձեան տեղումները 23 ամերիկացու կեանք են խլել<br />


Փոթորիկն ու ձեան տեղումները 23 ամերիկացու կեանք են խլել

  • 29-01-2009 15:23:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մօտ 23 մարդ է զոհուել ԱՄՆ-ի կենտրոնական-արեւելյան շրջաններում երկու օր տեղացած առատ ձեան եւ մրրիկի ժամանակ: Առանց էլեկտրականության են մնացել աւելի քան 1,3 մլն. տներ ու հաստատութիւններ: Մարդիկ զոհուել են հիմնականում ճանապարհային վթարներից կամ տարերքի հետ կապուած պատահարների պատճառով: Երէկ ոստիկանութիւնը հաղորդել է 19 զոհերի մասին: Արկանզասի եւ Օկլահոմայի նահանգում անձրեւներից եւ ձեան առատ տեղումներից յետոյ ճանապարհների սառցածածկույթը կազմել է աւելի քան 7 սմ: Շատ խճուղիներ պատնեշված են տապալուած ծառերով: Իշխանութիւնները փակել են հարիւրաւոր դպրոցներ ու պետական հիմնարկներ Ինդիանայի, Քենտուկիի, Օհայոյի, Մերիլենդի, Արեւմտյան Վիրջինիայի, Օկլահոմայի, Իլլինոյսի նահանգների օկրուգներում:
  -   Միջազգային