Հրդեհ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին


Հրդեհ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին

  • 06-05-2023 10:19:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 5-ին, ժամը 23։57-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող շինությունում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ չշահագործվող շինության տանիքում:
 
Հրդեհը մեկուսացվել է մայիսի 6-ին, ժամը 00:51-ին, մարվել՝ 01:19-ին:
 
Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ (մասամբ), փայտե մանրահատակը՝ մոտ 40 քմ և 6 պատուհան:
 
Ներքին գործերի նախարարություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն