Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Սյունիք. Թաթոյան հիմնադրամ


Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Սյունիք. Թաթոյան հիմնադրամ

  • 08-05-2023 14:27:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ 
 
Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ։ 
 
Այցի արդյունքներով կներկայացվի մանրամասն զեկույց:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն