Ծանրամարտ. Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց


Ծանրամարտ. Եվրոպայի առաջնությունը մեկնարկեց

  • 12-04-2011 15:44:39   | Հայաստան  |  Սպորտ
Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջին խաղային օրը հայ ծանրորդներից պայքարի մեջ մտավ մինչեւ 56կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Ցավոք, մեր սպասելիքները չարդարացան, եւ Սմբատը երկամարտի արդյունքում գրավեց ընդամենը 9-րդ հորիզոնականը: Մարգարյանը հիմնականում ձախողեց պոկում վարժությունը, որտեղ 105կգ գլխավերեւում պահելուց հետո, չկարողացավ հաղթահարել 110կգ-ի արգելքը: Հրում վարժությունում մեր ծանրորդը ցույց տվեց 140կգ արդյունք, որն օգնեց նրան նվաճելու միայն փոքր բրոնզե մեդալ: Հավելենք, որ այսօր արդեն պայքարի մեջ կմտնեն 53կգ քաշային կանայք: Հայաստանն այս քաշային կարգում կներկայացնի Էլեն Գրիգորյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play