«Հավանաբար քիչ է մնացել սպասելու բանակցություններին և դրանց արդյունքներին»․ Ադրբեջանի ԱԳ նախարար


«Հավանաբար քիչ է մնացել սպասելու բանակցություններին և դրանց արդյունքներին»․ Ադրբեջանի ԱԳ նախարար

  • 10-05-2023 15:23:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Բրյուսելի առաջիկա բանակցությունները հանդիսանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի անքակտելի մասը», - լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
 
Նա կրկին պնդել է, որ «Ադրբեջանը աջակցում է հարաբերությունների նորմալացմանը», իսկ Հայաստանը «պարբերաբար անհետևողական մոտեցումներ է ցուցաբերում և հակասական կարծիքներ արտահայտում»։ Նա նշել է, որ բանակցությունները վերականգվել են միջազգային միջնորդների մասնակցությամբ։
 
«Որոշ դադարից հետո առաջնորդների հանդիպումը դրական պահ է։ Հավանաբար քիչ է մնացել սպասելու բանակցություններին և դրանց արդյունքներին», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
 
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո այս շաբաթավերջին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ եռակողմ ձևաչափով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play