Մոսկվայի հանդիպումն ինչ-որ տեղ Վաշինգտոնի ու Բրյուսելի բանակցությունների շարունակությունն է լինելու․ ԱԳ փոխնախարար


Մոսկվայի հանդիպումն ինչ-որ տեղ Վաշինգտոնի ու Բրյուսելի բանակցությունների շարունակությունն է լինելու․ ԱԳ փոխնախարար

  • 12-05-2023 14:49:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի գործելաոճը նոր չէ, ես 1995 թվականից բանակցությունների փուլում եմու չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեին նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ ՝ հանդիպումից հետո։
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ խոսելով բրյուսելյան բանկցություններից առաջ երկ ու այսօր սահմանային հատվածում ստեղծված իրավիճակին:
 
Խոսելով Վաշինգտոնյան բանակցությունների և դրանց արդյունքի մասին, փոխնախարարն ասել է.
 
«Առաջընթացը վերաբերում էր հետևյալին՝ ավելի լավ պատկերացումնել երկու կողմերի մոտեցումները։ Ամերիկյան կողմը հնարավորինս արեց ամենը, որ ստեղծվի դրական մթնոլորտ, արդյունավետ փուլ էր հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնել այդ դիրքորոշումները, կան մի շարք կարևոր հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, դրա համար էլ Բրյուսելում կազմակերպվում է բարձրագույն մակարդակով հանդիպում, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը։ Ինչ-որ տեղ Մոսկվայի հանդիպումը այս բանակցությունների տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները»։
 
Փոխնախարարը նշեց, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի մասնակցությունը բանակցություններին դրական ներդրում կարող է ունենալ՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ի ամենաազդեցիկ պետություններն են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play