Ստոլտենբերգն անդրադարձել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը


Ստոլտենբերգն անդրադարձել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը

  • 16-05-2023 14:30:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անիմաստ կլինի խոսել Ուկրաինայի՝ դաշինքին միանալու մասին, եթե երկիրը չկարողանա հաղթել պատերազմում՝ որպես ինքնիշխան, անկախ պետություն։
 
Նրա խոսքով՝ հուլիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային աջակցելու հստակ ուղերձներ կունենան:
 
«Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կասեն, որ Ուկրաինան դաշինքի անդամ կդառնա։ Սա բազմիցս ասվել է։ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու իր ուղին: Մոսկվան չի որոշում, թե ինչ կարող է անել Ուկրաինան, այլ Ուկրաինան է որոշում»,- նշել է Ստոլտենբերգը Կոպենհագենում Ժողովրդավարության գագաթնաժողովում։
 
Բացի դրանից՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ գագաթնաժողովում կպայմանավորվեն Ուկրաինայի համար բազմամյա ծրագրի մշակման շուրջ, որը կօգնի երկրին խորհրդային ժամանակաշրջանի չափանիշներից անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և սարքավորումներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play