Վանաձորում իրականացվում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը


Վանաձորում իրականացվում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը

  • 16-05-2023 15:14:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է երաժշտական և արվեստի դպրոցներում «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» 2023թ.-ի ծրագիրը: 
 
Այս անգամ ծրագիրը անց է կացվում  քաղաք Վանաձորում՝ 
 
Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։
 
Ծրագրի շրջանակներում ոլորտի հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետների մասնակցությամբ, Երևանի և ՀՀ մարզերի արտադպրոցական ուսումնական հաստատություններում՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում և ստեղծագործական կենտրոններում, կիրականացնեն ուսումնամեթոդական, գործնական օգնություն և դասալսումներ վերոնշյալ դպրոցների դասատուների համար: 
 
Ծրագիրը միտված է մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:
 
Ծրագրի ընթացքում մանկավարժները մասնակում են տեսական և գործնական դասընթացների, ձեռք են բերում գիտելիքներ ներառական կրթության առանձնահատկությունների, երեխաների բազմազանության, իրավական դաշտի, շրջակա միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, միջազգային փորձի և ներառական կրթության մեթոդաբանության վերաբերյալ: 
 
Ուսումնական շուրջ 35 հաստատության 350 մանկավարժ դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենա:
 
Արդյունքում ակնկալվում են մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև վերջիններիս կրթության իրավունքի ապահովում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն