Պատերազմի մասնակից ուսանողները կարող են ստանալ մինչև 100% կրթավճար


Պատերազմի մասնակից ուսանողները կարող են ստանալ մինչև 100% կրթավճար

  • 23-05-2023 13:58:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
«4090 Բարեգործական» հիմնադրամը շարունակում է ընդունել հայտեր 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար: Կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ որևէ ԲՈւՀ-ում կամ միջին մասնագիտական հաստատությունում և կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:
 
Դիմորդները պետք է նախ լրացնեն հայտը հետևյալ հղումով, ապա ուղարկեն հայտում նշված բոլոր փաստաթղթերը մինչև մայիսի 31-ը, ժամը 23:59 ներառյալ: Հայտը համարվում է լիարժեք, եթե ուղարկվել է մինչև վերոհիշյալ ժամկետը, PDF ձևաչափով և մեկ նամակով նշված էլեկտրոնային հասցեին ու պարունակում է պահանջվող բոլոր փաստաթղթերը: Հարցերի դեպքում գրել hello@4090foundation.am էլ.հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին:
 
Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով` փաստաթղթերի դիտարկում և հարցազրույցի անցկացում: 
 
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջերին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։
 
Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:
 
Այս պահի դրությամբ Հիմնադրամն ունի ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում սովորող 60 շահառու։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play